հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սիմոնյանն ու Մատվիենկոն քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները

Սիմոնյանն ու Մատվիենկոն քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական խոսքեր է փոխանցել նախօրեին Մախաչկալայի բենզալցակայանի պայթյունի պատճառով զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ արագ ապաքինում մաղթել տուժածներին:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները, ինչպես նաեւ անդրադարձ է եղել ադրբեջանական պատանդառության մեջ գտնվող ռազմագերիների հայրենադարձմանը:

  • Կիսվել: