կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շվեդիայի նախագահության ընթացքում կարևոր ձեռքբերումներ գրանցվեցին ԵՄ-Հայաստան հարաբերություններում. Հայաստանում Շվեդիայի դեսպանություն

Շվեդիայի նախագահության ընթացքում կարևոր ձեռքբերումներ գրանցվեցին ԵՄ-Հայաստան հարաբերություններում. Հայաստանում Շվեդիայի դեսպանություն

Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը պատիվ ունեցավ հյուրընկալելու ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը, որը նշանավորեց նաև Եվրոպական միության Խորհրդում Շվեդիայի նախագահության ավարտն ու նախագահությունը Իսպանիային հանձնել: Այս մասին տեղեկանում ենք Շվեդիայի դեպանության տարածած հաղորդագրությունից:

՛՛Շվեդիայի նախագահության ընթացքում կարևոր ձեռքբերումներ գրանցվեցին ԵՄ-Հայաստան հարաբերություններում, ինչպիսին է օրինակ՝ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի սահմանին։

Միջոցառման ընթացքում ԱԳ նախարար Միրզոյանը, ով ներկա էր փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի և ԱԳՆ այլ ներկայացուցիչների հետ, արդյունավետ քննարկում ունեցավ և բազմաթիվ թեմաներով մտքեր փոխանակեց ներկա դեսպանների հետ, ներառյալ տարածաշրջանային զարգացումները և ԵՄ-Հայաստան համագործակցությունը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: