շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Շվեդիան աջակցում է ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությանը. Պատրիկ Սվենսոն

Շվեդիան աջակցում է ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությանը. Պատրիկ Սվենսոն

Շվեդիան հաստատակամորեն աջակցում է Հայաստանում ԵՄ առաքելությանը և ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայատանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը՝ կիսվելով Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի գրառմամբ, որով Հայաստանը շեշտել էր Եվրոպական միության խորհրդում Շվեդիայի նախագահության ընթացքում արձանագրված ձեռքբերումները:

Դեսպանը նախ շնորհակալություն է հայտնել Հայաստանի ԱԳՆ խոսնակին՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևոր կետերը նշելու համար:

«Շվեդիան հաստատակամորեն աջակցում է Հայաստանում ԵՄ առաքելությանը և ԵՄ-Հայաստան հետագա համագործակցությանը, այդ թվում՝ Արևելյան գործընկերության և ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացմանը»,-գրել է դեսպանը:

Նա նաև ընդգծել է, որ Շվեդիայի և Հայաստանի երկկողմ զարգացած համագործակցությունը շարունակում է մնալ ամուր:

  • Կիսվել: