ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շուտով մեղադրայլը և նրա ընտանիքը պետք է իմանան, թե ինչ խորը ցեխի մեջ են, որից դուրս պրծնել չեն կարողանալու․ Փաշինյանը՝ Միքայել Մինասյանի մասին

Շուտով մեղադրայլը և նրա ընտանիքը պետք է իմանան, թե ինչ խորը ցեխի մեջ են, որից դուրս պրծնել չեն կարողանալու․ Փաշինյանը՝ Միքայել Մինասյանի մասին

Հայաստանի ծխախոտի արտահանման ոլորտում առնվազն վերջին հինգ տարում որևէ փոփոխություն չի կատարվել: Այսօր Ազգային ժողովում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանի մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու մասին Տիգրան Ուրիխանյանի հարցին։

Պատգամավորը վարչապետից խնդրեց անդրադառնալ այդ մասին ակտվորեն շրջանառվող լուրերին՝ նշելով, որ դա իր միակ հայրենիքի պատվի հարցն է։

«Ես ձեզ խնդրում եմ՝ մի հատ ջախջախեք այդ մտայնությունները, արդյոք Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտ, ադամանդ է արտահանվում», -դիմելով վարչապետին հետաքրքրվեց Ուրիխանյանը։

Ի պատասխան վարչապետը նշեց, որ իր տեղեկություններով, Պետական եկամուտների կոմիտեում հարուցված քրեական գործում կան տվյալներ, որ Միքայել Մինասյանի հովանավորությամբ Հայաստան են ներկրվել ամենատարբեր ապրանքներ՝ պարարտանյութերի անվան ներքո։

«Դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությանը պատճառվել է մոտավորապես 20 մլրդ դրամի վնաս», -հայտարարեց վարչապետը։

Ինչ վերաբերում է մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանմանը, կառավարության ղեկավարը նշեց, որ այդ համակարգում վերջին 5 տարում ոչինչ չի փոխվել։

«Եթե կա պրոբլեմ ապա դրա պատասխանը պետք է պահանջել Միքայել Մինասյանի աներ Սերժ Սարգսյանից», -նշեց նա։

Ըստ Փաշինյանի, Հայաստանի հարկային մարմինների գործողություններում ապօրինի ոչինչ չկա․

«Եթե մարդը գալիս ասում է, որ ինքը թռնում է Աֆղանստան ու թռնում է օրինական ձևակերպումներով և եթե ինքը վայրէջք է կատարում Կրասնոդար, Հայաստանի իշխանությունը դրա հետ որևէ կապ չունի»։

Այնուհետև հավելեց․

«Շատերը հարցնում են՝ ինչու այս կոռուպցիոներները չեն սսկվում։ Ես կարծում եմ՝ վերջին իրադարձությունների արդյունքում կսսկվեն, որովհետև քրեական գործում ներգրավված մեղադրյալի պաշտպանական թիմին օրենքով սահմանված կարգով ներկայացվել են տեղեկություններ, և շուտով մեղադրայլը և նրա ընտանիքը պետք է իմանան, թե ինչ խորը ցեխի մեջ են, որից դուրս պրծնել չեն կարողանալու»։

  • Կիսվել: