երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Շուշին պետք է լինի հայկական, Հադրութը պետք է մերը լինի․ Միքայել Մելքումյան

Շուշին պետք է լինի հայկական, Հադրութը պետք է մերը լինի․ Միքայել Մելքումյան

Մենք չպետք է հաշտվեք, Շուշին պետք է լինի հայկական, Հադրութը պետք է մերը լինի: Այս մասին այսօր Հաղթանկ» զբոսայգում լրագրողների հետ  զրոյցում ասաց ԲՀԿ-ական Միքայլե Մելքումյանը։

«Մենք ոչ թե պետք է կարողանանք հաշտվել պարտության մտքի հետ, այլ հակառակը, պետք է կարողանանք ստարտ տանք, ազդարարենք դեպի նոր հաղթանակների գնալու մեր միտքը: 

Ես չեմ պատրաստվում հաշտվել պարտության հետ: Այսօրվա միտքն այն է, որ գտնենք այն բանաձեւը, որմեզ տանում է դեպի նոր հաղթանակ: Մենք չպետք է հաշտվեք, Շուշին պետք է լինի հայկական, Հադրութը պետք է մերը լինի: Մեր երկրի նոր օրակարգը պետք է ձեւավորի նոր իշխանությունը: Հունիսի 20-ից հետո Հայաստանում պետք է լինի նոր իշխանություն»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու այս պարտությունները քաղաքական հետեւանք չունեցան, պարտված իշխանությունը դեռ շարունակում է պաշտոնավարել, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ անպայման ունենալու են, ուղղակի ժողովուրդն ինքն է որոշում, որ պահին ինչ լուծում է տալիս: Մենք արդեն ասել ենք, որ հարցի օրինական լուծման ճանապարհը հունիսի 20-ն է լինելու: Դուք կտեսնեք, որ ընտրությունից մի քանի օր առաջ կտրուկ մթնոլորտ է փոխվելու: Ես հավատում եմ դրան: Մենք տեսնելու ենք, որ կամաց մեր ժողովրդի զգայարանները տանելու են նրան, որ իրենք հստակ որոշում են ընդունելու, որ պետք է փոփոխություն լինի»:

  • Կիսվել: