շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շուշիից՝ Վարոշա․ «Հայաստանի Հանրապետություն»

Շուշիից՝ Վարոշա․ «Հայաստանի Հանրապետություն»

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 20-ին մեկնելու է Հյուսիսային Կիպրոս, որտեղ հանդես է գալու ուղերձով։ Այդ մասին նա հայտարարել էր դեռեւս մայիսի 19-ին Անկարայում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ իր խոսքերը կվերաբերեն ոչ միայն կղզու ապագային, այլեւ նշանակալից կլինեն ամբողջ համաշխարհային հանրության համար:

47 տարի առաջ հուլիսի 20-ին թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս, իսկ նույն տարվա օգոստոսի 15-ին թուրքերը գրավեցին Ֆամագուստան։ Ֆամագուստա քաղաքի Վարոշա (թուրքական անունը՝ Մարաշ) տուրիստական հանգստավայրը 1974 թվականից փակ է հանրության համար եւ հայտնի է որպես «ուրվական քաղաք»։ Վարոշան պաշտպանված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1984 թ. բանաձեւով, որում ասվում է, որ դատարկ քաղաքում կարող են բնակվել միայն իր նախնական բնակիչները: Այս տարվա փետրվարին Թուրքիայի եւ ինքնահռչակ ՀԿԹՀ ներկայացուցիչները հայտարարեցին տուրիստական քաղաքը բացելու մտադրության մասին:

Հունաստանն ակտիվորեն զարգացնում է երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունները բոլոր այն երկրների հետ, որոնց շահերը նույնպես ոտնահարվում են Թուրքիայի՝ հաճախ ապօրինի գործողություններից։ Համատեղ ուժերով եւ փոխօգնությամբ բոլոր այն երկրների հետ, որոնց հետ համընկնում են շահերը, հնարավոր կարող է դառնալ թուրքական ագրեսիայի զսպումը։ Սա այն ճանապարհն է, որից պետք է օգտվի նաեւ Հայաստանը թուրքական վտանգը ինչ-որ չափով չեզոքացնելու համար»:

  • Կիսվել: