ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շուշիի ազատագրման օրով Սասուն Միքայելյանին սադրելը, ես համարում եմ անընդունելի. Ալեն Սիմոնյան

Շուշիի ազատագրման օրով Սասուն Միքայելյանին սադրելը, ես համարում եմ անընդունելի. Ալեն Սիմոնյան

«Բնական է, որ անընդունելի է այն, ինչ տեղի ունեցավ, բայց մենք պետք է արձանագրենք, որ այս ամենն անմիջական կապ ունի նախօրեին դահլիճում հնչած սեռական բնույթի հայհոյանքի, ընդունած օրենքների հետ», - այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով, ակնհայտ է, որ պետք չէր սադրանքներին տրվել, բայց մայիսի 8-ով Սասուն Միքայելյանին սադրելը, ըստ նրա, համարում է անընդունելի։ «Ես համարում եմ, որ իրեն կլասիկ հռչակած քաղաքական գործիչն իրավունք չունի ԱԺ դահլիճում հայհոյանքներ հնչեցնել, ես պնդում եմ, որ դա նախապատրաստված սադրանք է և սադրանք է, որն ունի շարունակական բնույթ»,- նշեց նա։

Այսինքն, ըստ ըստ փոխխոսնակի, ընտրվել է մարտավարություն, որ սկզբից իրավիճակը դահլիճում լարվում է, կոնկրետ Անի Սամսոնյանի ելույթներով, որտեղ օգտագործվում են բառեր, ինչպիսիք են հիստերիկ և այլն։

«Չեմ ուզում իջնել այդ մակարդակին և խոսել այդ բառերով։ Հետագայում դուրս է գալիս և խոսում է սադրելով, «դու»-ով մի մարդ, որ օրեր առաջ սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել դահլիճում։ Բնական է, որ ամբիոնից իջնում ես և վրա ես քշում Սասուն Միքայելյանի վրա մայիսի 8-ով և փորձում ես սադրել, և մարդը կարող է այդ սադրանքին չդիմանալ»,- հավելեց Ալեն Աիմոնյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե բռնություն է տեղի ունեցել, ԱԺ փոխնախագահն ասաց, որ դա անընդունելի է իհարկե և այդտեղ երկրորդ կարծիք չկա։

Լրագրողների դիտարկմանը, թե բռնություն է տեղի ունեցել, ԱԺ փոխնախագահն ասաց, որ դա անընդունելի է իհարկե և այդտեղ երկրորդ կարծիք չկա։

Հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս այդ միջադեպին, Ալեն Սիմոնյանն ասաց՝ միանշանակ բացասական։

«Մեկը կա՞, որ կարող է ասել, որ դա դրական է կամ ընդունելի՞ է։ Այո, տարբեր երկրների պառլամենտներում, գրեթե բոլորում նման միջադեպեր տեղի են ունեցել, բայց դա անընդունելի է»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Նա միաժամանակ ասաց, որ բացի քննադատելուց և կոնկրետ այդ պահին գնահատական տալուց, պետք է հասկանալ, թե ինչու է դա տեղի ունեցել, և պետք է անել ամեն ինչ, որ նման բան այլևս տեղի չունենա։

«Ազգային ժողովն այն տեղը չէ, որտեղ երրորդ խմբակցության պատգամավորը կամ որևէ պատգամավոր սեռական բնույթի հայհոյանք պետք է հնչեցնի»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը։

Դիտարկմանը՝ նկատողություն լինելու՞ է, նա նշեց, որ տեղյակ չէ։ Ըստ նրա, քննարկում և հանդիպում է լինելու նաև խմբակցության հետ և այն, ինչ քննարկել են քիչ առաջ, կկիսեն նաև խմբակցության անդամների հետ։

«Այստեղ վարչության անդամներն էին հիմնականում հավաքված»,- ասաց Սիմոնյանն ու հավելեց, որ վարչապետը ներկա չէր քննարկմանը։

Լրագրողները կրկին անդրադարձան միջադեպին՝ նշելով, որ Սասուն Միքայելյանի՝ տեղից միջամտությունից հետո սկսվեց այդ ամենը: Ալեն Սիմոնյանը ասաց, որ բոլորն էլ տեղից արձագանքում են.

«Բոլորը տեղից հաճախ ինչ-որ ռեակցիա են տալիս, բայց երբ դու այդ իրավիճակը փորձում ես օգտագործել, որ քեզ զոհի կարգավիճակ շնորհեն․․․․ Նույն բանը Էդմոն Մարուքյանն անում էր ԲՀԿ-ի հետ, երբ նոր էր ընտրվել ԱԺ-ն։ Դա արդեն իսկ ագրեսիվ պահվածք է։ Երբ որ ես ելույթ էի ունենում, ինքը տեղից խոսում էր, ես ինձ թույլ տվեցի մոտենալ, ռազբորկա անեի։ Հասկանում եք՝ այդտեղ անհավասարակշռության խնդիր կա»։

Հարցին՝ ի վերջո Սասուն Միքայելյանը մեղավոր էր, թե ոչ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ մեղավոր կամ անմեղ ոչ ոքին չի «հանելու»։ Նա կրկնեց, որ դա սադրանքների շարան է, որին չպետք է տրվեն։ «Կրկնում եմ, մայիսի 8-ով «վրա քշել» Սասուն Միքայելյանի վրա և ամբիոնից իջնել, թե գալիս եմ՝ տես քեզ ինչ եմ անելու, դա սադրանք է, և ցանկացած մարդու նյարդերը կարող են տեղի տալ»,- ընդգծեց նա։

ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ Մարուքյանը չի կարողանում քաղաքական առումով իր ասելիքն ասել՝ վերջին գործընթացների հետ կապված։

 «Կարծում եմ, որ իր վրա մեծ ճնշումներ կան նախկին իշխանության մնացորդների հետ կապված։ Երեկ վարչապետի հետ հանդիպումից հետո իրեն թույլ տվեց մի արտահայտություն, որը գուցե խնդիրներ առաջացրեց՝ նախկին իշխանության մնացորդների հետ»,- ասաց Սիմոնյանը՝ հավելեց, որ Էդմոն Մարուքյանը չի քվեարկում ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքին, փոխարենը քվեարկում է Սերժ Սարգսյանի բոլոր բյուջեներին։

Նա վստահություն հայտնեց, որ իրենք բոլորը հետևություններ կանեն այս միջադեպից։

Նա վստահություն հայտնեց, որ իրենք բոլորը հետևություններ կանեն այս միջադեպից:

Ալեն Սիմոնյանը նա սխալ է համարում ներկայացնել, թե երկուստեք հայհոյանքներ են հնչել. ««Երբ դիմացինդ քեզ սեռական բնույթի հայհոյանք է տալիս, քեզ այլընտրանք չի մնում:  Սա կազմակերպված սադրանք է, որովհետև նախ քաղաքական ասելիք չկա, օղակը սեղմվում է, և այն ուժերը, որոնք շատ ու շատ մարդկանց գումար են տալիս, այն մարդիկ, որոնք հասկանում են, որ վերջ, ավարտվում է այն էպոպեան, որ իրենք հեսա հետ են գալու, և փողոցում իմ հետ տեղի ունեցած դեպքը բերել, մտցրել են դահլիճ, որովհետ մենք հաղթող ենք, դրա կարիքը չունենք»։

Նրա խոսքով, այս իրավիճակը քաղաքական առումով պետք է հարթեցվի։

  • Կիսվել: