շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շուռնուխ համայնքում նոր թաղամասի կառուցման համար կհատկացվի 420 մլն դրամ. Ղուլարյան

Շուռնուխ համայնքում նոր թաղամասի կառուցման համար կհատկացվի 420 մլն դրամ. Ղուլարյան

Նոյեմբերի 2-ին կայացել է ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում կառավարության ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց ղեկավարած կառույցներին «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված միջոցները և իրականացվելիք ծրագրերը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ կառույցի պահպանման ծախսերին կուղղվի 588 մլն դրամ, Շուռնուխ համայնքում նոր թաղամասի կառուցմանը՝ 420 մլն դրամ: Զեկուցողի տեղեկացմամբ՝ նոր թաղամասում կկառուցվի 13 բնակելի տուն, կբարեկարգվեն ճանապարհները:

Կոմիտեի կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության ապահովման համար կհատկացվի 1 մլն 155 հազար դրամ. գումարով ձեռք կբերվեն նոր համակարգիչներ:

Արմեն Ղուլարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են վթարային շենքերի վերակառուցման անհրաժեշտությանը, ներդրումների ներգրավման տեսանկյունից շինթույլտվությունների տրամադրման ընթացակարգի պարզեցմանն ու դյուրինացմանը և այլն:

 

  • Կիսվել: