երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Շքամուտքում գտնված և բուժօգնության տեղափոխված նորածինն առողջացել է, պատրաստ է դուրս գրման

Շքամուտքում գտնված և բուժօգնության տեղափոխված նորածինն առողջացել է, պատրաստ է դուրս գրման

Հուլիսի 14-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածինը, որը համալսարանական մասնագետների հսկողության տակ էր, առողջացել է և պատրաստ է դուրս գրման: Այս մասին տեղեկացնում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից:

Հիշեցնենք, Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտ հայտնաբերվել էր նորածին երեխա և տեղափոխվել «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Երեխան ծնվել էր ոչ հիվանդանոցային պայմաններում, ուներ ինֆեկցիաներ և շնչառական անբավարարություն:

  • Կիսվել: