երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Շոյգուն ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները

Շոյգուն ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներին կոչ է արել դադարեցնել գործողությունները, որոնք իրավիճակի սրում են հրահրում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական սահմանին՝ Քիլիսալի լեռան մոտ։ Շոյգուն երկու կողմերին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։

 

 

  • Կիսվել: