չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Շիրակի մարզպետն ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի կիրառում թույլ չի տա

Շիրակի մարզպետն ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի կիրառում թույլ չի տա

՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության շտաբը Շիրակում գլխավորելու է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Այս մասին նա տեղեկացրեց այսօր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ:

Մարզպետն ասաց, որ կարևորը նախընտրական գործընթացում ամեն ինչ օրենքի դաշտում կազմակերպելն ու իրականացնելն է: Նա հավաստիացրեց, որ վարչական ռեսուրսի կիրառում  թույլ չի տա՝ անկախ հանգամանքից, թե քաղաքական ո՛ր ուժի համար է այն ծառայելու:

Հարությունյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Ինձ համար առաջնայինը ընտրական գործընթացն առանց օրինախախտման կազմակերպելն է։ Ես կլինեմ երաշխավոր օրենքը խախտողին օրենքով նախատեսված պատիժը կիրառելու ճանապարհին՛՛։


  • Կիսվել: