կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Շնորհավորում են Ձեզ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ջանքերի համար. Ֆոն դեր Լայենը՝ Փաշինյանին

Շնորհավորում են Ձեզ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ջանքերի համար. Ֆոն դեր Լայենը՝ Փաշինյանին

Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանի բարեփոխումներին՝ առաջատար տեխնիկական և ֆինանսական միջոցներով՝ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ:

«Եվ այս համատեքստում, պարոն վարչապետ, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման Ձեր ջանքերի համար՝ ի հեճուկս մարտահրավերների:

Ողջունում եմ նաև Հայաստանի քայլերը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմը պահպանելու ուղղությամբ, մասնավորապես ապահովելով, որ  մահաբեր սարքավորումները և տեխնոլոգիաները չհայտնվեն Ռուսաստանի զինված ուժերում:

Դա նշանակում է, որ Եվրամիությունը և Հայաստանը կիսում են միևնույն արժեքները և շահերը: Այսօր մենք կդիտարկենք ավելի լայն գործընկերության հնարավորությունը և այն առաջ կմղենք նոր և հավակնոտ օրակարգով:

Մենք չենք մոռացել Ղարաբաղից տեղահանված հայերին: Հայաստանում փախստականների հետ կապված մարդասիրական իրավիճակը մնում է առաջնահերթություն: Նրանց աջակցության համար մենք սեպտեմբերից ավելի քան 30 մլն եվրո աջակցություն ենք ցուցաբերել և պատրաստ ենք անել ավելին՝ նրանց երկարաժամկետ ինտեգրմանն աջակցելու համար»,- ասել է Ֆոն դեր Լայենը:

  • Կիսվել: