Շնորհավորում եմ հայրենիք ունեցող, պետությունն իրենց ուսերին կրող մարդկանց. Բագրատ Սրբազան
Շնորհավորում եմ մեր բոլոր հայրենակիցներին, հայրենիք ունեցող մարդկանց, պետությունն իրենց ուսերին կրող մարդկանց, պետության տեսիլքն ապրող մարդկանց, պետություն ստեղծող ու կառուցող մարդկանց։ Այս մասին այսօր՝ Սահմանադրության օրը, Սուրբ Աննա եկեղեցու բակում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
՛՛Եվ այս ճանապարհի մեջ մեր խոնարհումն ենք հայտնում բոլոր մեր նահատակ հերոսներին, ովքեր իրենց կյանքով վկայեցին ու փաստեցին մեր գոյության իրավունքի մասին՛՛,-նշեց նա։
Բագրատ Սրբազանը նաև ընդգծեց. ՛՛Ես պայման եմ դրել` այն քաղաքական միավորները ովքեր դատապարտել են հունիսի 12-ը, նրանց հետ են մեր հարաբերությունները: Ովքեր չեն դատապարտել, այս ժողովրդի հետ կապ չունեն՛՛։
Նշենք, որ հունիսի 12-ին ԱԳՆ-ի շենքի դիմաց բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների ու Շարժման մասնակիցների միջև, որոնց հետևանքով երկու կողմից էլ կային տուժողներ:


