հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շնորհավորում եմ Ավինյանին և ՔՊ-ի Երևանի թիմին՝ երեկվա բանավեճում ունեցած տպավորիչ ելույթի առիթով. Փաշինյան

Շնորհավորում եմ Ավինյանին և ՔՊ-ի Երևանի թիմին՝ երեկվա բանավեճում ունեցած տպավորիչ ելույթի առիթով. Փաշինյան

Շնորհավորում եմ Տիգրան Ավինյանին եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի թիմին՝ երեկվա բանավեճում ունեցած տպավորիչ ելույթի առիթով:  Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս թիմին վստահաբար կարելի է վստահել Երեւան մայրաքաղաքի կառավարումը»,-հավելել է նա:

Նշենք, որ նախօրեին Հանրային հեռուստատեսությամբ տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետի թեկնածուների բանավեճը: Բանավեճին չէին մասնակցում Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թեւանյանը:

  • Կիսվել: