շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Շնորհակալ ենք Թրամփին՝ Ադրբեջանին և Հայաստանին օգնելու ցանկության համար. Ալիև

Շնորհակալ ենք Թրամփին՝ Ադրբեջանին և Հայաստանին օգնելու ցանկության համար. Ալիև

Թրամփը դադարեցնում է պատերազմները, և մենք շնորհակալ ենք նրան Ադրբեջանին և Հայաստանին օգնելու ցանկության համար։ Այս մասին օկուպացված Շուշիում անցկացվող գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․

՛՛Գլոբալ հարցերով զբաղվելուն զուգահեռ՝ Թրամփը հետևում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ակտիվորեն մասնակցում է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին: Նա հսկայական աշխատանք է կատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգված հակամարտության վերջնական կարգավորման համար։ Կարծում եմ, որ ապագայում մենք ավելի շատ լավ նորություններ կլսենք՛՛,-նշել է նա։

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության հաստատմանը։

  • Կիսվել: