շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շիրակի մարզպետը՝ Գյումրիի ավագանու ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակը գլխավորելու որոշման մասին

Շիրակի մարզպետը՝ Գյումրիի ավագանու ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակը գլխավորելու որոշման մասին

ՔՊ վարչությունը որոշում է կայացրել, որ ես գլխավորելու եմ համամասնական ցուցակը Գյումրիի ավագանու ընտրություններին: Թե ինչով էր պայմանավորված՝ կարծում եմ՝ վարչության անդամներից որևէ մեկը կպատասխանի, որովհետև վարչության քննարկումը եղել է փակ,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: 

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության սեպտեմբերի 7-ի նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության մասնակցությունը և համամասնական ցուցակների կազմը, ըստ այդմ՝ որոշվել էր, որ Գյումրիում կայանալիք ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ, ՔՊԿ անդամ Հովհաննես Հարությունյանը:

«Ես տվել եմ իմ համաձայնությունը, որովհետև եթե լինել թեկնածու, հետագայում էլ եթե ժողովուրդը կատարի իր ընտրությունը, և ի վերջո ավագանին էլ որոշի, որ ես լինեմ քաղաքապետը, ինձ համար մեծ պատիվ կլինի»,- ասաց Հարությունյանը: Նրա ընտրվելու դեպքում թե ով կլինի Շիրակի մարզպետ՝ Հարությունյանն ասաց. «Դեռևս հայտնի չէ»:

  • Կիսվել: