հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շիրակի մարզի Անի համայնքում ՏԻՄ ընտրություններ են

Շիրակի մարզի Անի համայնքում ՏԻՄ ընտրություններ են

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են:

Ընտրապայքարին մասնակցում են երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգ-համայնք»  դաշինքը և «Հայկական երազանք» կուսակցությունը՝ ընդհանուր 147 թեկնածուներ։

Տարածքային ընտրական հանձնաժողովը ՔՊ-ից ստացել է ընտրություններին մասնակցության 63 թեկնածուների հայտ, ցուցակը գլխավորում է Արման Սարիբեկյանը։

Ռեֆորմիստների և «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունների միավորումից ձևավորված «Ազգ-համայնք» դաշինքն ունի ավագանու 61 թեկնածու, ցուցակը գլխավորում է Անի խոշորացված համայնքի գործող ղեկավար Արտակ Գևորգյանը, ով երկար տարիներ եղել է Մարալիկի քաղաքապետը։

«Հայկական երազանք»  կուսակցությունը թիվ 33 ՏԸՀ է ներկայացրել ավագանու 23 թեկնածուներից կազմված ցուցակ, որ գլխավորում է Ագուն Սաղաթելյանը։

19 բնակավայր ունեցող համայնքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկել էր  օգոստոսի 31-ին և ավարտվել  սեպտեմբերի 23-ին:

 

 

  • Կիսվել: