չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Շիրակամուտ համայնքում Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ խոնարհեց երկրաշարժի զոհերի հուշարձանին

Շիրակամուտ համայնքում Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ խոնարհեց երկրաշարժի զոհերի հուշարձանին

 1988 թվականի ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ աշխատանքային այցով Լոռու մարզում է գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրան ուղեկցում են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը և այլք:

Առաջին կանգառը Լոռու մարզի Շիրակամուտ համայնքն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց`   ծաղիկներ խոնարհելով ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Վարչապետն այնուհետև այցելեց համայնքապետարան, հանդիպեց բնակիչներին, ծանոթացավ տեղի խնդիրներին: Բնակիչների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը կարևորեց սուբվենիցոն ծրագրերի իրականացումը:

«Մենք պետք է զարկ տանք սուբվենցիոն ծրագրերին, որոնց մասնակցում է և՛ կառավարությունը, և՛ բնակիչը, և՛ համայնքապետարանը: Սա համագործակցության կարևոր ձև է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: