ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՇՀԿ-ի երկրների ղեկավարները Սամարղանդում կայացած գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են ընդունել

ՇՀԿ-ի երկրների ղեկավարները Սամարղանդում կայացած գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են ընդունել

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարները ուրբաթ նեղ և ընդլայնված կազմով նիստերի արդյունքներով հաստատել են գագաթնաժողովի գլխավոր փաստաթուղթը՝ Սամարղանդի հռչակագիրը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հաստատվել է նաև տարբեր ոլորտներում փոխգործակցության մասին փաստաթղթերի փաթեթը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ուզբեկական կողմը՝ հռչակագիրը կորոշի տարածաշրջանային կայունության ապահովման, կայուն տնտեսական զարգացման, տրանսպորտային-հաղորդակցական կապերի ամրապնդման, ինչպես նաև մշակութային երկխոսության խորացման համատեղ մոտեցումները:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ հռչակագիրը կարձանագրի գագաթնաժողովի հիմնական արդյունքները և «կազմակերպության հետագա զարգացման հարցերի և գլոբալ ու տարածաշրջանային օրակարգի արդիական թեմաների շուրջ բոլոր երկրների համախմբված դիրքորոշումները»:

Փաստաթղթի հիմնական դրույթները․

  • ՇՀԿ երկրները դատապարտել են ահաբեկչություններն ամբողջ աշխարհում և մտադիր են ակտիվորեն վերացնել ահաբեկչությանը նպաստող պայմանները ։
  • ՇՀԿ-ի երկրները կարևոր են համարում միջազգային ջանքերն ավելացնել ահաբեկչական կազմակերպություններում երիտասարդների ներգրավմանը հակազդելու համար:
  • ՇՀԿ-ի երկրների ղեկավարները հայտարարել են, որ անթույլատրելի են ահաբեկչությանը հակազդելու պատրվակով պետությունների գործերին միջամտելը ։
    Կազմակերպության երկրները ընդհանուր մոտեցումներ կմշակեն ահաբեկչական կազմակերպությունների ցանկի ձևավորման վերաբերյալ, որոնք արգելված են նրանց տարածքներում:
  • ՇՀԿ-ն կշարունակի քայլեր ձեռնարկել տարածաշրջանում աճող մարտահրավերներին դիմակայելու համար։
  • ՇՀԿ երկրները հանդես են եկել աշխարհում միջուկային զինաթափման շարունակման օգտին։
  • Իրանի միջուկային գործարքի մասնակից բոլոր երկրները պետք է անշեղորեն կատարեն իրենց պարտավորությունները՝ այն համակողմանի կատարելու համար։
  • Կազմակերպության պետությունները կոչ են անում խստորեն պահպանել կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիան և ընդունել արձանագրություն, որը նախատեսում է ստուգման արդյունավետ մեխանիզմ:
  • ՇՀԿ ընդլայնումը և միջազգային համագործակցության խորացումը կծառայեն տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը։
  • ՇՀԿ երկրների առաջնորդներն արձանագրել են աշխարհում իրավիճակի վտանգավոր դեգրադացիան։
  • ՇՀԿ-ի երկրները սերտ գնահատականներ են տալիս ընթացիկ միջազգային օրակարգի վերաբերյալ, հանդես են գալիս ավելի արդար աշխարհակարգի և մարդկության միասնական ճակատագրի ընկերակցության ընդհանուր տեսլականի ձևավորման օգտին:
  • ՇՀԿ-ում պայմանավորվել են նպաստել բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը։
    ՇՀԿ առաջնորդները մտադիր են ավելի լայն համագործակցել պաշտպանության և անվտանգության ոլորտներում։
  • ՇՀԿ անդամները աջակցում են կանանց ակտիվ մասնակցությունը քաղաքական և այլ ոլորտներում։
  • ՇՀԿ երկրները կարծում են, որ հակամարտությունները պետք է լուծվեն միայն դիվանագիտական ճանապարհով։
  • Աֆղանստանում իրավիճակի շուտափույթ կարգավորումը ՇՀԿ տարածքում անվտանգության ամրապնդման կարևորագույն գործոններից մեկն է:
  • ՇՀԿ երկրները կտրականապես դեմ են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ռազմականացմանը։
  • Կազմակերպության ղեկավարները կշարունակեն համագործակցել ՄԱԿ-ում և միջազգային այլ հարթակներում պրոֆիլային բանակցային մեխանիզմների շրջանակներում:
  • Տնտեսական պատժամիջոցների միակողմանի կիրառումը, բացի ՄԱԿ-ի ԱԽ-ից, անհամատեղելի է միջազգային իրավունքի սկզբունքների հետ։
  • Կազմակերպության ղեկավարները հանդես են գալիս պրոտեկցիոնիստական գործողությունների եւ առեւտրային սահմանափակումների դեմ, որոնք սպառնում են համաշխարհային տնտեսությանը:
  • ՇՀԿ երկրները հանդես են եկել փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի աստիճանական ավելացման պրակտիկայի ընդլայնման օգտին:
    Մանրամասները՝ այստեղ։

  • Կիսվել: