շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
Շաթիրյանը դեռևս կառավարության թեկնածուն չէ. Լիլիթ Մակունց

Շաթիրյանը դեռևս կառավարության թեկնածուն չէ. Լիլիթ Մակունց

Ինչ վերաբերում է թեկնածությունը պաշտոնապես ներկայացնելուն, ապա դեռևս առիթ կունենանք թեկնածուին լսելու ԱԺ նիստերի դահլիճում, այնուհետև գաղտնի քվեարկությամբ մեր դիրքորոշումը կհայտնենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Իմ քայլը՛՛ խմբաակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ իրենց հանդիպմանը և նշելով, որ վերջինս դեռևս կառավարության թեկնածուն չէ:

Առայժմ, ըստ Մակունցի, իրենք թեկնածուին հանդիպման ժամանակ ուղղել են իրենց հուզող հարցերը, իսկ եթե լրացուցիչ հանդիպելու անհրաժեշտություն առաջանա, ապա խմբակցությունը այդ մասին կտեղեկացնի։

Խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաեւ Վճռաբել եւ Սահմանադրական դատարանների միավորման մասին քննարկումներին:

՛՛Սահմանադրական փոփոխությունները քննարկվում են, հնչում են տարբեր տեսակետներ՝ նաեւ բավականին տրամաբանական մոտեցումներ, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի կրկնվող գործառույթների եւ տեղ- տեղ ՍԴ-ին հակասող գործողությունների վերաբերյալ։ Տրամաբանական է, որ այդ հարցերը քննարկվում են։ Աշխատանքային խմբի դիրքորոշումը քննարկումից հետո պարզ կլինի, խմբակցությունն էլ կհայտնի իր կարծիքը՛՛,-նշեց Լիլիթ Մակունցը;

  • Կիսվել: