շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շատերին թվում է, թե կորոնավիրուսային իրավիճակը հաղթահարված է, ինչն այդպես չէ․ Փաշինյան

Շատերին թվում է, թե կորոնավիրուսային իրավիճակը հաղթահարված է, ինչն այդպես չէ․ Փաշինյան

Օգոստոսի 4-ին, հունիսի 4-ից հետո առաջին անգամ ակտիվ դեպքերի թիվը պակաս է 8 հազարից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ բարենպաստ զարգացումներն իրենց հետ բերել են նաև վատ լուրեր.

«Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը Հայաստանում շարունակում է բարելավվել: Մենք, ըստ էության, բոլոր ցուցանիշների գծով գտնվում ենք մայիսի վերջին ու հունիսի առաջին շաբաթվա արձանագրված թվերի մակարդակին: Սակայն, նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ ՀՀ քաղաքացիները թվերի անկումը, վարակի աճի տեմպի անկումը սկսել են մեկնաբանել որպես հակահամաճարակային կանոնները չպահպանելու առիթ, նույնիսկ այնպիսի իրավիճակ է, որ շատերին թվում է, թե կորոնավիրուսային իրավիճակը հաղթահարված է, ինչն այդպես չէ»:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ վատ, եթե արձագանքը պատշաճ չլինի, նորից կարող ենք իրավիճակը ետ գլորել.

«Մենք գտնվում ենք նույն վտանգներին հանդիման, որի դիմաց գտնվում էինք մայիսի կեսերին, երբ ակնկալում էինք, որ ապակենտրոն պայքար կսկսվի, ինչն այդքան էլ արդյունավետ չստացվեց»:

  • Կիսվել: