կիրակի, օգոստոս 9
9 / 8 / 2026
Շատ վատ ցուցանիշ է, որ ավտոբուսները պլանայինից 11 %-ով պակաս են երթուղի դուրս գալիս․ Տիգրան Ավինյան

Շատ վատ ցուցանիշ է, որ ավտոբուսները պլանայինից 11 %-ով պակաս են երթուղի դուրս գալիս․ Տիգրան Ավինյան

Պլանավորվածի համեմատ փաստացի երթուղի է դուրս եկել  11%-ով պակաս ավտոբուս։ Այս մասին գործակարգավարական նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը։

 Տիգրան Ավինյանն էլ ի պատասխան հայտարարեց՝ շատ վատ ցուցանիշ է, որ ավտոբուսները պլանայինից 11 %-ով պակաս են երթուղի դուրս գալիս։

Փոխքաղաքապետը  հիշեցրեց, որ  «Երևանի ավտոբուս»  ՓԲԸ հիմնական գործը հասարակական տրանսպորտի կազմակերպումն ու սպասարկումն է։

«Հետևաբար, մեր գործընկերների խնդրանքները և ավտոբուսներն այլ ուղղությամբ օգտագործելը չի խրախուսվում, եթե մենք ունենք  պլանայինից  շեղումներ։ Եթե կունենանք ավելի ավտոբուսներ,  այդ  ժամանակ կարող ենք օգնել մեր գործընկերներին։

Բայց Երևանում ավտոբուսների քանակը միշտ պետք է պլանայինին մոտ լինի, մնացածն արդեն ածանցյալ է։ Քիչ ավտոբուս դուրս եկավ երթուղի, սպասելու ինտերվալն ավելանում է և մարդիկ աշխատանքից ուշանում են»,- ասաց նա։

 

  • Կիսվել: