երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Շատ ուրախ եմ, որ պատմական կապ եմ տեսնում իմ հայրենի նահանգի հետ. Հնդկաստանի ԱԳ նախարարը ՀՀ-ում է

Շատ ուրախ եմ, որ պատմական կապ եմ տեսնում իմ հայրենի նահանգի հետ. Հնդկաստանի ԱԳ նախարարը ՀՀ-ում է

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ժամանել է Հայաստան, ինչի կապակցությամբ նա հայատառ գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում:

«Ուրախ եմ ժամանել Հայաստան առաջին արտգործնախարարական այցով: Շատ ուրախ եմ, որ պատմական կապ եմ տեսնում իմ հայրենի նահանգի հետ»,- գրել է Հնդկաստանի ԱԳ նախարարը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ հոկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: 

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:  

 

 

  • Կիսվել: