ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շատ ուրախ եմ, որ ՀՀ-ում կան մուսուլմանական մզկիթներ․ վարչապետ

Շատ ուրախ եմ, որ ՀՀ-ում կան մուսուլմանական մզկիթներ․ վարչապետ

Հայաստանի հասցեին կա քննադատություն, որ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է։ Դժվար է հասկանալ՝ դա ինչ մեղադրանք է։ Այս մասին ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մյուս կողմից պետք է ուրախությամբ արձանագրենք, որ մեր խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացած են և ես կարծում եմ որ սա շատ լարևոր ինստիտուցիոնալ առանձնահատկություն է», - ասաց Փաշինյանը, ապա հավելեց․

«Նաև շատ ուրախ եմ, որ Հայաստանում կան ոչ միայն քրիստոնեական տաճարներ, այլև մուսուլմանական մզկիթներ, եզդիական հավատքի տաճարներ։ Սա չափազանց կարևոր է»։

Ինչպես ընդգծեց վարչապետը, Հայաստանում կա և՛ հայ կաթոլիկ համայք, և՛ ավետարանական, և՛ հայ առաքելական։

«Ես չեմ կարծում, որ այսօր որևէ ուղղությամբ, որևէ համայնք կարող է ասել, որ իր կրոնական ազատությունները ոտնահարվում են», - հավելեց նա։

  • Կիսվել: