կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Շատ լավատես ենք հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման հարցում. ՌԴ փոխվարչապետ

Շատ լավատես ենք հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման հարցում. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լավատեսություն է հայտնում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հարցում։

«Հայաստանում մշտական ​​հետաքրքրություն է ցուցաբերվում ռուսաց լեզվին, ռուսաց լեզվի ուսումնասիրությանը, և մենք դա բարձր ենք գնահատում։ Շատ մեծ մշակութային ծրագիր է իրականացվել տարբեր ոլորտներում»,- Երևանում լրագրողներին ասաց Օվերչուկը։

Նրա խոսքով՝  հաջորդ տարի մտադիր են զարգացնել բոլոր լավ նախաձեռնությունները։

«Շատ լավատես ենք հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման հարցում»,- հավելել է նա։

  • Կիսվել: