երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շատ կարևոր է, որ ընտրությունները ոչ թե քաղաքականացվեն, այլ գերքաղաքականացվեն. Անդրանիկ Թևանյան

Շատ կարևոր է, որ ընտրությունները ոչ թե քաղաքականացվեն, այլ գերքաղաքականացվեն. Անդրանիկ Թևանյան

Շատ կարեւոր է, որ մթնոլորտ փոխվի երկրում, եւ ընտրությունները ոչ թե քաղաքականացվեն, այլ գերքաղաքականացվեն: Այս մասին այսօր Նոր Նորքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՛՛Մայր Հայաստան՛՛ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեզ անհրաժեշտ է, որ քաղաքացիների պահանջով եւ ճնշմամբ Նիկոլ Փաշինյանն իր գլուխը բնից հանի եւ գա, մասնակցի ընտրությունների այս քարոզարշավի ընթացքին եւ բացատրություններ տա։ Ես իրեն անձամբ մարտահրավեր եմ նետում․ եթե ասելիք ունի, եթե իր համար խնդիր չկա որեւէ մեկի հետ բանավիճելու, թող գա, ես կասեմ, թե որը ինչ ձեւով պետք է ներկայացնել, եւ որ ինքը բացարձակապես զրո է քաղաքականության մեջ ոչ միայն իր տգիտությամբ, այլ նաեւ իր հակապետական քայլերով՛՛։

Նրա խոսքով՝ եթե ՔՊ-ն ռիսկ ունի, թող իր առաջնորդով մասնակցի այս ընտրություններին, ՛՛ոչ թե թաքնվի տարբեր թեկնածուների եւ այլնի հետեւում՛՛։

  • Կիսվել: