հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Շատ հետաքրքիր նորություններ են գալիս Թուրքիայից․ Արման Աբովյան

Շատ հետաքրքիր նորություններ են գալիս Թուրքիայից․ Արման Աբովյան

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե Թուրքիան հանդիսանում է արցախա֊ադրբեջանական հակամարտության կողմերից մեկը։ Աբովյանը, մասնավորապես, գրել է․

«Շատ հետաքրքիր նորություններ են գալիս Թուրքիայից։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Հաքարը թուրքական "Անադոլու" պարբերականին տված  իր հարցազրույցում բառացիորեն հայտարարեց, որ  Թուրքիան հանդիսանում է արցախա֊ադրբեջանական հակամարտության կողմերից մեկը։

Իրհարկե նախարար Հաքարը այս հայտարարությունը արեց այն կոնտեքստի ներքո, թե Ադրբեջանը և Թուրքիան եղբայրական պետություններ են և Ադրբեջանի խնդիրները  նաև Թուրքիայի խնդիրներ են ,սակայն այս բացատրությունը չի նվազեցնում մեզ համար հայտարարության քաղաքական և դիվանագիտական նշանակությունը։

Ասածս ինչ է...

Կարծում եմ,որ սա շատ լավ հնարավորություն է մեզ համար միջազգային քաղաքականության մեջ շատ հստակ մատնանշել թուրքերի դեստրուկտիվ դերը տարածաշրջանային անվտանգության առումով։

Կարծում եմ ,երկար բացատրել պետք չի, թե ի՞նչ "նվեր"արեց մեզ Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Հիմա շատ կարևոր է ,որ հայկական դիվանագիտությունը բոլոր հնարավորությունները օգտագործելով առավելագույն "օգուտ" քաղի  ստեղծված իրավիճակից։

Կարծում եմ իրար ճիշտ հասկացանք )

Հ.Գ. Այնպես չի, որ թուրքերը մեզ նորություն հայտնեցին վերը նշված հայտարարությամբ, սակայն սա բացում է մեր առջև շատ լուրջ հնարավորություն  ,որ որոշ միջազգային հարթակներում թուրքերին ցույց տանք իրենց իրական տեղը...»

  • Կիսվել: