կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Շատ գայթակղիչ առաջարկ է». Անդրանիկ Քոչարյանը՝ առանց միջնորդների Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին

«Շատ գայթակղիչ առաջարկ է». Անդրանիկ Քոչարյանը՝ առանց միջնորդների Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին

Առանց միջնորդների Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին Բաքվի առաջարկը շատ գայթակղիչ է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Շատ գայթակղիչ առաջարկ է եւ՛ մեր, եւ՛ իրենց համար, որովհետեւ մենք պետք է կարողանանք խոսել մեկս մյուսի հետ։ Նույնիսկ եթե մենք այսօրվա իրողությունները ամրագրելու համար օգտագործենք հրադարարը չխախտելու պայմանավորվածություն, դա էլ է երաշխիք, բայց երաշխիքը պետք է ինչ-որ ուժեր կարողանան պահպանել։ Օրինակ՝ 2020 թվականի պատերազմի սկսվելը համանախագահող երկրի կողմից կար առաջարկ, նաեւ եռանախագահող երկրները համաձայն են մշտադիտարկման համակարգ տեղադրել Արցախ-Ադրբեջան, իսկ հետագայում նաեւ Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում, որպեսզի այդ խախտումները արձանագրվեն»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով անվտանգային հարցերին՝ Քոչարյանը չբացառեց, որ Ադրբեջանին օկուպացված մեր տարածքներից դուրս բերումը կարող է լինել մեր պետության ուժեղացմամբ, անվտանգային համակարգի ուժեղացմամբ․ «Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանի սահմաններում, ամեն օր պետք է արթնանալ ու կատարել այն խնդիրները, որոնք ուժեղացնում են մեր երկրի անվտանգությունը»։

Ըստ ՔՊ-ականի՝ ամեն ինչ պետք է միտված լինի վաղվան․ «Վաղը պետք է որոշվի՝ Ալիեւի ասածն  ինչքանով հիմնավոր կլինի։ Մեր միասնական ուժն է ստիպելու հետ գնալ, մեր ուժի մեջ մենակ բանակը չէ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ բոլոր մակարդակներում Ալիեւին պատասխան կտրվի։

Քոչարյանը վստահեցրեց, որ մոտ ապագայում Ադրբեջանը դուրս կգա ՀՀ օկուպացված տարածքներից․ «Այո՛, նախ պետք է փորձել խաղաղ ճանապարհով»։

  • Կիսվել: