երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Շատ ցավալի դեպք է եղել․ Լևոն Քոչարյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին

Շատ ցավալի դեպք է եղել․ Լևոն Քոչարյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին

Նրան անաչել եմ այն ժամանակ, երբ նշանակվել է ԱԱԾ տնօրեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։

«Մինչ այդ չեմ իմացել նրան: Ես ցավակցում եմ նրա ընտանիքին, շատ ցավալի դեպք է եղել: Ես նրան չեմ ճանաչել»,- ասել է Լևոն Քոչարյանը:

Հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Նշենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 17-ին, ժամը՝ 14:30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հրազենով ինքնասպանություն է գործել Գեորգի Կուտոյանը: ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ. Մեսրոպյանը: ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստեղծվել է քննչական խումբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Մշակվել է քննչական և դատավարական գործողությունների պլան:

  • Կիսվել: