Շարժմանը մեկ բան է խանգարում՝ հասարակությունը ենթարկվում է տեղեկատվական ահաբեկման. Բագրատ Սրբազան
Ոչ մեկը չի խանգարում, որ շարժումը հաջողության հասնի, խանգարում է մեկ բան, որ ամբողջ մեր ժամանակահատվածում հասարակությունը ենթարկված է տեղեկատվական ահաբեկության: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու իր գլխավորած շարջումը հաջողություն չի գրանցում:
«Ստի, զրպարտանքի, խարդավանքների այն ծավալը, որ լցված է դաշտ, եւ ոչ միայն այսօր... բայց դա մի դրվագ է այն ողջ թշվառության, որ կոչվում է պետական կառավարման համակարգ: Մենք շատ հաճախ ուշադրություն չենք դարձնում կառավարության նիստերին, ինչեր են քննարկվում, ինչ են խոսում: Իրենց ներքին միության սյուները երկուսն են՝ փող եւ իշխանություն: Իշխանությունն էլ ոչ թե պատասխանատվությամբ, այլ հաճույքներով է պայմանավորված»,-ասաց նա: