շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շարմազանովը կոչ է անում Փաշինյանին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հիշեցնել Ալիևին, որ 19-րդ դարում «Ադրբեջան» անունով պետություն գոյություն չի ունեցել

Շարմազանովը կոչ է անում Փաշինյանին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հիշեցնել Ալիևին, որ 19-րդ դարում «Ադրբեջան» անունով պետություն գոյություն չի ունեցել

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, ըստ որի, Բաքվում առկա են 19-20-րդ դարերի քարտեզներ, որոնց վրա հստակ ուրվագծված են այդ երկրի «պետական սահմանները»:   

«Մեկը չկա՞ Ալիևին ասի՝ 19-րդ դարում ի՞նչ Ադրբեջան»,- այս առիթով նշել է Շարմազանովը և շարունակել.

«Ալիևն ասում է՝ մենք ունենք նույնիսկ 19-րդ դարի քարտեզներ։ Մեկը չկա՞ դրան հենց միջնորդների ներկայությամբ ասի՝ տո «ալամեզոն», 19-րդ դարում ի՞նչ Ադրբեջան։

«Ադրբեջան» անունով պետություն առաջացել է միայն 1918-ի մայիսին։ 19-րդ դարում այսօրվա Ադրբեջանի ողջ տարածքը Ռուսական կայսրության կազմում էր։

Նիկոլ, գոնե մի անգամ մի դրական բան արա։ ՄԱԿ-ում ելույթ պիտի ունենաս, չէ՞…

Կարիք չկա հասնես Տիգրան Մեծի ժամանակներ, ինչպես դա արեցիր Մյունհենում։

Այսօրվա պետությունների մեծ մասը Տիգրան Մեծի ժամանակ չկային։

Ասեմ՝ իմացի…

1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունն ու նրա սահմանները նույնիսկ չեն ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից։ Ազգերի Լիգան նույնիսկ մերժել է Ադրբեջանի դիմումը ՝անդամակցելու այդ կազմակերպությանը։ Կա 1920-ի դեկտեմբերի 1-ի Ազգերի Լիգայի Ասամբլեայի կողմից ընտրված 5-րդ կոմիտեի 4-րդ հանդիպման արձանագրությունը, ըստ որի. «Ազգերի Լիգայի Դաշնագրի 1-ին հոդվածի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետությունը չի կարող համարվել որպես դե-յուրե «լիովին ինքնիշխան պետություն», քանի որ այն նախկինում դե-յուրե չի ճանաչվել Ազգերի Լիգայի անդամ որևէ պետության կողմից»։

Ավելին` ասվում էր, որ «Ադրբեջանի Հանրապետությունը ,զբաղեցնելով 40 հազար քառակուսի մղոն մակերեսով տարածք, նախկինում երբեք պետություն չի եղել և միշտ ընդգրկված է եղել ավելի մեծ տերությունների կազմի մեջ` ինչպիսիք են Մոնղոլիան (հավանաբար խոսքը մոնղոլ-թաթարական կազմավորումների մասին է) կամ Պարսկաստանի, իսկ 1813 թվականից՝ Ռուսական կայսրության»»,- պարզաբանում է նախկին փոխխոսնակը։

  • Կիսվել: