շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
102 տարի առաջ Ադրբեջանի Հեղկոմը Լեռնային Ղարաբաղը ճանաչել էր Հայաստանի մաս. Շարմազանով

102 տարի առաջ Ադրբեջանի Հեղկոմը Լեռնային Ղարաբաղը ճանաչել էր Հայաստանի մաս. Շարմազանով

102 տարի առաջ Ադրբեջանի Հեղկոմը Լեռնային Ղարաբաղը ճանաչել էր Հայաստանի մաս ։ Այս մասին գրել է ԱԺ նախկին փոխնախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը։

«1920թ. նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Հեղկոմը (հեղափոխական կոմիտեն այն ժամանակ բոլշևիկյան իշխանության գլխավոր մարմինն էր) իր հայտարարության մեջ ճանաչեց այն տարածքները, որոնց նախկինում հավակնում էր Ադրբեջանը ՝ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, Հայաստանի անբաժանելի մաս:

Ադրբեջանական ԽՍՀ Ազգային խորհուրդը, Ադրբեջանի Հեղկոմի և Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի հիման վրա, 1921թ. հունիսի 12-ի հռչակագրով Լեռնային Ղարաբաղը հռչակել է Հայկական ԽՍՀ անբաժանելի մաս", - հիշեցրել է նա ։

Միաժամանակ Շարմազանովը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի հայտարարության եւ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջեւ 1921թ. հունիսի համաձայնագրի հիման վրա Հայաստանը եւս Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անքակտելի մասը:

Նրա խոսքով, Հայաստանի կառավարության ընդունած դեկրետի տեքստը հրապարակվել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի մամուլում ("Բաքվի բանվոր", Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի մարմին, 1921թ. հունիսի 22): "Այսպիսով, տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի ՝ Հայաստանին միանալու իրավական ամրագրում։ Միջազգային իրավունքի նորմերի համատեքստում դա կոմունիստական ռեժիմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջին օրինական ակտն էր», - ամփոփել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: