«Շանտաժ է արել, հայհոյել եմ»․ Վիլեն Գաբրիելյան (տեսանյութ)
«Մանդատը դնելն իմ որոշումն է՝ որպես գիտակից և խելամիտ մարդ»,- այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին հայտարարած ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը։
«Իմ պահվածքը վայել չէր ԱԺ պատգամավորին։ Տեղեկություն չունեմ՝ կուսակցությունում քննարկվե՞լ է, թե՞ չէ, բայց ըստ տրամաբանության, եթե ես լինեի վարչության անդամ և կուսակցական ընկերներից որևէ մեկը նույն վարքը ցուցաբերեր, ես կքննարկեի իր հարցը վարչությունում։ Դրա մեջ վատ բան չկա»,-ասաց Վիլեն Գաբրիելյանը՝ պնդելով, որ մանդատից հրաժարվում է իր որոշմամբ, այլ ոչ թե Փաշինյանից համապատասխան SMS ստանալուց հետո։
Հիշեցնենք՝ մարտի 31-ին Գյումրիում գտնվող և ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Վիլեն Գաբրիելյանը հայհոյանքով էր խոսել իրեն մոտեցած լրագրողի հետ։ Այնուհետ, երբ լրագրողները նրան հանդիպել էին ՔՊ նախընտրական շտաբի մոտ փորձել էին պարզաբանում ստանալ՝ արդյո՞ք պատրաստվում է մանդատը դնել և ներողություն խնդրել լրագրողից, այդ զրույցը վերածվել էր լեզվակռվի։ Նա միայն հաջորդ օրը ֆեյսբուքում գրառում կատարեց՝ ներողություն խնդրեց և հայտարարեց մանդատը վայր դնելու մասին։
ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը երեկ լրագրողներին էր մեղադրել Վիլեն Գաբրիելյանին սադրելու համար, այսօր նրանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ինքն էլ իրեն մեղավոր չի համարում։ «Իմ սխալն այն էր, որ ԱԺ պատգամավորին ալկոհոլի ազդեցության տակ չի կարելի վեճի բռնվել որևէ մեկի հետ»,- ասաց նա, իսկ ճշտող հարցին՝ հայհոյանքի համար չի զղջում, Վիլեն Գաբրիելյանը ուշագրավ պատասխան տվեց։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: