երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Շանս միշտ կա, բայց կօգտվե՞ն դրանից կողմերը. Գալուզինը՝ խաղաղության պայմանգրի՝ մինչև տարեվերջ ստորագրելու մասին

Շանս միշտ կա, բայց կօգտվե՞ն դրանից կողմերը. Գալուզինը՝ խաղաղության պայմանգրի՝ մինչև տարեվերջ ստորագրելու մասին

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ձեռնպահ է մնացել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման հեռանկարների վերաբերյալ մեկնաբանություններից:

«Ես կնախընտրեի, որպես դիվանագետ, այնուամենայնիվ, զերծ մնալ կանխատեսումներից»,-նշել է փոխնախարարը ՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հիշատակի օրվա ընդունելության ժամանակ:

«Ռուսական կողմի հրավերները Հայաստանին և Ադրբեջանին ՝ շարունակելու խաղաղ կարգավորման շուրջ երկխոսությունն այն սկզբունքների հիման վրա, որոնք ձևակերպել են մեր երկրների ղեկավարները 2020 թվականի նոյեմբերին և ավելի ուշ, ուժի մեջ են, բաց են մնում», - հավելել է բարձրաստիճան դիվանագետը:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի հեռանկարների մասին հարցին՝ Գալուզինը նշել է, որ մինչև տարեվերջ հայ-ադրբեջանական խաղաղ պայմանագրի ստորագրման հնարավորություն միշտ կա։

«Այդ հարցը, հավանաբար, ավելի լավ է ուղղել Հայաստանի եւ Ադրբեջանի դիվանագետներին, բայց կցանկանայի այնպես ասել, որ շանս միշտ կա, իսկ կօգտվեն արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը», - նշել է փոխնախարարը:

 

  • Կիսվել: