շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Շահույթի նպատակ չհետապնդող այս մեխանիզմը բերել է համատարած անպատասխանատվության. Կամո Արեյան

Շահույթի նպատակ չհետապնդող այս մեխանիզմը բերել է համատարած անպատասխանատվության. Կամո Արեյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե «Համատիրությունների մասին օրենքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծի շրջանառության մեջ դնելու աշխատանքներն ինչ փուլում են։

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ խորհրդակցություն ենք ունեցել. հայեցակարգի նախագիծ էր ձևավորվել, որի հիման վրա պետք է նոր օրենքը ձևավորվի։ Քննարկման արդյունքում որոշվեց գնալ նոր սկզբունքներով, իմպերատիվ մասը դարձնել ավելի գերակշռող։ Ըստ այդ հայեցակարգի՝ սկսել են օրենքի դրույթների ձևակերպման աշխատանքները։ Դա տևական ժամանակ կպահանջի։ Առաջարկում եմ ևս երկու ամիս տալ, մինչև նախագծի նախնական տարբերակը կտեսնենք միջգերատեսչական հանձնաժողովի կողմից», - ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Նրա խոսքով՝ ինստիտուտի վերափոխման խնդիր է դրվում։

«Շահույթի նպատակ չհետապնդող այս մեխանիզմը բերել է համատարած անպատասխանատվության։ Գնալու ենք այն ճանապարհով, որ այստեղ մրցակցային դաշտ ձևավորվի։ Կարևոր է, որ շենքերի թվաքանակի կառավարելիության աստիճանը չթողնել այդպես անսահման, ինչ-որ կարգավորում պետք է մտցնել այստեղ»,- ասաց Կամո Արեյանը։

  • Կիսվել: