շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թբիլիսիի՝ խաղաղության նախաձեռնությունը Երևանի և Բաքվի միջև կոնկրետ արդյունք է տվել. Ղարիբաշվիլի

Թբիլիսիի՝ խաղաղության նախաձեռնությունը Երևանի և Բաքվի միջև կոնկրետ արդյունք է տվել. Ղարիբաշվիլի

Վրաստանի խաղաղության նախաձեռնությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև տվել է կոնկրետ արդյունքներ։ Այս մասին, ներկայացնելով 2023 թվականի արդյունքների վերաբերյալ զեկույցը, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունը սերտ բարեկամական հարաբերություններ է պահպանում տարածաշրջանի գործընկերների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ։

՛՛Մենք, անշուշտ, շահագրգռված ենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմամբ: Վրաստանը կարևոր ներդրում ունի այդ նպատակին հասնելու գործում: Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի վարչապետը և Հայաստանի վարչապետը գտնվում էին Վրաստանում, և մենք ունեինք եռակողմ հանդիպում անցկացնելու բացառիկ հնարավորություն: Կարծում եմ, սա հետաքրքիր նախադեպ էր, որին մենք հասել ենք՛՛,-ասել է Ղարիբաշվիլին:

Նա նաև հիշեցրել է, որ հարևան երկրների միջև ինտենսիվ այցեր են իրականացվել: ՛՛Ես մի քանի անգամ եղել եմ Ադրբեջանում, Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը եղել են Վրաստանում, մենք շարունակում ենք ռազմավարական գործընկերությունը և համագործակցությունը Թուրքիայի հետ բարձր մակարդակով՛՛,-հավելել է Վրաստանի վարչապետը:

  • Կիսվել: