կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Սեյսմակայունության խնդրի լուծումն առաջնահերթություն է․ «Հայաստանի Հանրապետություն»

Սեյսմակայունության խնդրի լուծումն առաջնահերթություն է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Սեյսմաակտիվ գոտում գտնվող Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի բնակֆոնդի երկրաշարժադիմացկունության խնդիրը: Երկրաշարժերի ռիսկից բացի, խնդրի կարեւորությունը մեծանում է նաեւ նրանով, որ հանրապետության բազմաբնակարան շենքերի հիմնական մասի շահագործման ժամանակահատվածը հատում է 50-60 տարիների շեմը: Սեյսմաակտիվության եւ շինությունների մաշվածության գործոնների առկայությունը հանրապետությունում առաջնային է դարձնում բնակֆոնդի սեյսմակայունության բարձրացման  գործընթացի մեկնարկը:

Սպիտակի  երկրաշարժի հետեւանքները դեռեւս վերացված չեն: Աղետի գոտում մեծ թիվ են կազմում տարբեր աստիճանի վթարային շենքերը: Մյուս կողմից էլ շատ են անվտանգության նորմերին չհամապատասխանող բազմաբնակարան շենքերը: Խնդրի նման մեծ ծավալը ենթադրում է համակարգային լուծումներ, իսկ դրա համար անհրաժեշտ է վիճակի գնահատում եւ առաջնահերթությունների սահմանում: Ոլորտի լիազոր մարմինը՝ Քաղաքաշինության կոմիտեն, մշակել եւ հանրային քննարկման է դրել «Տարբեր նշանակության շենքերի ու շինությունների սեյսմակայունության բարձրացման առաջնահերթության գնահատման մեթոդաբանությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: