Սեյրան Օհանյանը` տարածքների հանձնման մասին
Այսօր զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Սերժ Սարգսյանը համաձայն է եղել Արցախի յոթ շրջանների հանձնմանը, նա նշեց.
«Նախկինում ես ասել եմ՝ յուրաքանչյուր թիզ հողի համար մենք պետք է պայքարենք, և այսօր զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ: Եթե խոսքը փաստաթղթերի մասին է, ապա դրանք եղել են ինչ-որ փաստաթղթի շուրջ բանակցելու համար, իսկ տարածքների հանձնման վերաբերյալ իմ հետ երբևիցե ոչ մեկ խոսակցություն չի ունեցել»: