Ստեղծվել է «Փրկենք Ղարաբաղը» կոալիցիա՝ ցեղասպանության վտանգի առջև կանգնած քրիստոնյա հայերին պաշտպանելու համար
Արցախի ժողովրդի դեմ շարունակվող ադրբեջանական ագրեսիային ի պատասխան՝ մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ և ակտիվիստներ հունվարի 27-ին կհավաքվեն ԱՄՆ Կապիտոլիումի մոտ՝ հայտարարելու "Փրկենք Ղարաբաղը" կոալիցիայի ստեղծման մասին:
Ինչպես հաղորդում է armradio.am-ը՝ կոալիցիայում կընդգրկվեն Կոնգրեսի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ և կրոնական առաջնորդներ, որոնք մտահոգված են արցախահայության ճակատագրով:
Դեկտեմբերի 12-ից սկսած ՝ ավելի քան 40 օրով Ադրբեջանի կառավարությունը փակել է Լաչինի միջանցքը՝ Արցախի Հանրապետությունն ու 120 000 քրիստոնյա հայերին Հայաստանի ու արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը ։
"Փրկենք Ղարաբաղը" կոալիցիայի անդամներն իրենց համերաշխությունն են հայտնում պաշարված Արցախի ժողովրդին և պարտավորվում են միասին աշխատել՝ համատեղ ջանքերով մոբիլիզացնելու լրատվամիջոցների ուշադրությունը ։
Կոալիցիան կոչ է անում ԱՄՆ կառավարությանը՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության պաշտպանության համար, տնտեսական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ շրջափակումը վերացնելու նպատակով: