Սեյրան Օհանյանը և Ռուզաննա Խաչատրյանը ստացել են վարույթի նյութերը
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանը, նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ներկայացել են դատախազություն և ստացել իրենց վերաբերող վարույթի նյութերը:
Դատախազություն է ներկայացել նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից:
Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, Վաչագան Ղազարյանի և նրա ընտանիքի անդամների գույքի վրա կալանք է դրվել:
Դատախազությունից նաև հայտնել են, որ այլ անձանց գույքի նկատմամբ արգելանք դնելու որոշում նույնպես կա, բայց անուններ դեռ չեն հրապարակել: