ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սեյրան Օհանյանը՝ արտահերթ ընտրություններին իր մասնակցության մասին

Սեյրան Օհանյանը՝ արտահերթ ընտրություններին իր մասնակցության մասին

ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը չի բացառել արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում գեներալը նշել է, որ իր որոշումը կհստակեցնի որոշակի քննարկումներից հետո:

«Ես վերջին ժամանակներում բուժման մեջ եմ եղել, այսօր էլ ամբուլատոր բուժման մեջ եմ տնային պամաններում: Ճիշտ է, հետևել եմ, բայց անձամբ չեմ մասնակցել բոլոր քաղաքական գործընթացներին, ինչպես մինչև բուժումս էի մասնակցում: Այսօր միայն մեկ կողմնորոշում կարող եմ ասել, որ որպես ՀՀ քաղաքացի ընտրություններին իմ պարտքը կկատարեմ, մնացածը դեռ չեմ որոշել»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ ավելացնելով. «Իրադրությունը կգնահատեմ և որոշ քննարկումներից հետո իմ դիրքորոշումը կասեմ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում ՊՆ նախկին նախարարը հայտարարել էր, որ մասնակցելու է ընտրություններին.

«Յուրաքանչյուր անհատի սահմանադրական իրավունքն է և որոշ տեղերում նաև պարտականությունն է այս նեղ, անելանելի իրավիճակում մասնակցել ընտրություններին:

Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, կմասնակցեմ, բայց ինչ ձևաչափով, որ ուժի հետ, դա ես ինքս կորոշեմ»,-ասել էր Սեյրան Օհանյանը։

  • Կիսվել: