Սևրի դաշնագիրը ստորագրած պետությունների երիտասարդները հատուցման կոչ են հղել Թուրքիային
Սևրի դաշնագիրը ստորագրած պետությունների երիտասարդական քաղաքական կազմակերպությունները հայ ժողովրդին հատուցման կոչ են ուղղել Թուրքիային: Այս մասին տեղեկանում ենք Հայ Յեղափոխական Դաշնակցության պաշտոնական կայքից:
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը Սևրի Դաշնագրի ստորագրության 100-ամյակի առիթով` նախաձեռնել է դաշնագիրը ստորագրած պետությունների երիտասարդական միությունների հետ համատեղ հայտարարության հրապարակում, որը ներկայացված է ստորև.
«Սևրի դաշնագիրը հանդիսանում է միակ իրավական միջազգային փաստաթուղթը, որն ապահովում է Հայոց Ցեղասպանության արդար հատուցումը, այն ստորագրվել է Առաջին Համաշխարհային պատերազմից հետո 1920-ին Փարիզի խաղաղության վեհաժողովի ընթացքում Դաշնակից ուժերի և Թուրքիայի միջև:
Հիմք ընդունելով այն բանաձևը, որը միաձայնությամբ ընդունվել է Երևանում Ընկերվարական Երիտասարդական Միջազգային Միության (ԸԵՄՄ/IUSY) համաշխարհային խորհրդի ժողովին (2015), որը դատապարտում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը.
Մենք` Սևրի դաշնագիրը ստորագրած երկրների կամ նրանց իրավահաջորդ պետությունների ընկերվարական և ընկերվար-ժողովրդավարական երիտասարդական կազմակերպություններս, վերահաստատում ենք Սևրի պայմանագրի կարևորությունը և կոչ ենք անում Թուրքիային ձեռնարկել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման քայլեր և սկսել հայ ազգի իրավունքների վերականգման գործընթացը:
Մենք համոզված ենք, որ սա երկու երկրների ժողովուրդների միջև փոխվստահություն և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միակ միջոցն է:
Հայտարարությունը ստորագրված է հետևյալ երիտասարդական կազմակերպությունների կողմից.
Բելգիա - Երիտասարդ սոցիալիստներ
Բելգիա - Սոցիալիստ երտասարդների շարժում
Թուրքիա - Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երիտասարդական
Իտալիա - Երիտասարդ դեմոկրատներ
Լեհաստան - Երիտասարդ սոցիալ դեմոկրատների միություն
Խորվաթիա - Խորվաթական սոցիալ դեմոկրատական երիտասարդներ
Կանադա - Կանադայի նոր դեմոկրատական երիտասարդներ
Հայաստան - ՀՅԴ երիտասրդական - ՀՅ Դաշնակցության երիտասարդական միություն
Հունաստան - Համահունական սոցիալիստական շարժում - ՊԱՍՈԿ երիտասարդական
Հնդկաստան - Երիտասարդ քվեարկողների կուսակցություն
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն - Մակեդոնիայի սոցիալ դեմոկրատ երիտասարդներ
Նոր Զելանդիա - Նոր Զելանդիայի երիտասարդ լեյբորիստներ
Չեխիա - Երիտասարդ սոցիալ դեմոկրատներ
Պորտուգալիա - Երիտասարդ սոցիալիստներ
Սերբիա - Ազատություն և արդարություն կուսակցության երիտասարդներ
Սլովենիա - Սոցիալ դեմոկրատականների երիտասարդական ֆորում
Ֆրանսիա - Սոցիալիստ երիտասարդների շարժում»:


