երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սեւանի խնդիրները պետք է համալիր լուծվեն․ «Հայաստանի Հանրապետություն»

Սեւանի խնդիրները պետք է համալիր լուծվեն․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետությունը» գրում է․ «2020-ից էր մեկնարկել արդյունագործական նպատակներով ձկան որսի փորձնական ծրագիրը, ՇՄ նախարարության եւ ձկնորսների միջև կնքվել էր 255 պայմանագիր 236 տոննա սիգի որսի համար: 2021 թ. որսի համար առավելագույն քանակ է սահմանվել 250 տոննան:

 

Առիթով մասնագետների հետ այս հարցի շուրջ խոսելիս՝ «ՀՀ»-ն հարց էր բարձրացրել՝ արդյո՞ք պատերազմից հետո Սևանի առաջնահերթությունները չպետք է փոխվեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներով անցնող որոշ գետերի հուներ վտանգված են։ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կ. գ. դ., պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը հստակեցրել էր, որ Սեւանի հետ կապված ցանկացած հարց կարեւոր է, բայց, այո՛, պետք է առաջնահերթություններ դրվեն. չի կարելի բոլոր հարցերը դնել մի կողմ և զբաղվել միայն սնուցման հարցով։ Բայց, այո՛, չի կարելի նաև սնուցման հարցը թողնել և զբաղվել այլ հարցերով։ Ամբողջը պետք է քննարկվի, ամբողջը՝ համալիր, նույն շղթայի մեջ...»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: