երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սեւանը մեզ համար միայն սննդի պաշար չէ...«Հայաստանի Հանրապետություն»

Սեւանը մեզ համար միայն սննդի պաշար չէ...«Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․

 «ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հաշվարկների համաձայն, որ արվել է Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքած պայմանագրի շրջանակներում, 2018 թ. Սեւանա լճում սիգի արդունագործական պաշարը կազմել է 740 տ, 2019 թ.՝ արդեն՝ 667 տոննա, իսկ 2020 թ. հասել է 586 տոննայի: Կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը այլ թվեր էլ է ներկայացնում: Դատելով դրանցից՝ լճում էականորեն նվազել է ձկան պաշարը: 2013-2018 թթ. ընթացքում ձկան ընդհանուր կենսազանգվածը տարեցտարի աճել է, 1296 տոննայից դարձել է 2948 տոննա: 2019 թ. այս թիվը նվազել է՝ հասնելով 2668 տոննայի:  2020 թ. համապատասխան ցուցանիշն արդեն 2345 տոննա էր: Մասնագետի գնահատմամբ, նվազումը հիմնականում պայմանավորված է ոչ կառավարելի որսով եւ բազմացման վատ պայմաններով:

Մինչդեռ պետք է հասկանալ, որ Սեւանի կենսառեսուրսը միայն սնունդ չէ, այն վերին օղակն է լճի բնապահպանական համակարգի: Այսինքն՝ եթե մենք այդ համակարգը ճիշտ կառավարենք, որոշակիորեն կկարողանանք բարելավել ջրի որակը: Իսկ ի՞նչ ենք անում: Չնայած պաշարների ծավալի նվազմանը, արդյունագործական որսի ծրագրի երկրորդ փուլը սկսեցինք՝ ընդ որում ավելացնելով որսի ծավալը՝ դարձնելով 250 տ՝ նախկին 200 տ-ի փոխարեն: Ձկների քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս՝ նախկին 500 գրամի փոխարեն: Որսն իրականացվելու է մինչեւ սեպտեմբերի 1-ը: Դեկտեմբեր-հունվարին սահմանվելու է խիստ հսկողության ռեժիմ՝ ձվադրման գործընթացն ապահովելու համար:

Ի՞նչ պետք է անի պետությունը…»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: