կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սերժ Սարգսյանը բաց խոսել է փոխզիջումներից, իսկ Փաշինյանը հրապարակային մերժում էր, բայց զիջեց․ Շարմազանով

Սերժ Սարգսյանը բաց խոսել է փոխզիջումներից, իսկ Փաշինյանը հրապարակային մերժում էր, բայց զիջեց․ Շարմազանով

Հողերը «վեչնի» ազատագրված կամ հանձնված չեն մնում, բայց դավաճանի պիտակը «վեչնի» մնումա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը․

«Թե բա նախկինները բանակցել են ազատագրված հողերը հետ տալու շուրջ։

Այս անհեթեթությունները ժամանակին փաստերով մերկացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ ինքը բանակցել է ոչ թե տալու, այլ ստանալու մասին. այն է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր ու առանց սահմանափակումների իրացման։

Իսկ դուք ի՞նչ եք բանակցել ու արել, պոպուլի՛ստ նիկոլիստներ։

Հիմա թվարկեմ ձեր եւ ձեր Նիկոլի արածները. հանձնել եք ազատացրված 7 շրջանները,Շուշին եւ Հադրութը, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ, իսկ միայն 2022-ի ընթացքում Ադրբեջանին եք զիջել հարյուրավոր քառակուսի կմ հայրենի տարածք եւ դարձել հարյուրավոր զոհերի պատճառ։

Սերժ Սարգսյանի ստորագրությունը դրված է Շուշիի ազատագրման օպերացիայի քարտեզի եւ 94-ի հաղթական զինադադարի փաստաթղթի վրա։

Իսկ որտե՞ղ է դրված Նիկոլի ստորագրությունը. 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի։

Կրկնում եմ, սխալ ու աղետալի քաղաքականության հետեւանքով կարող ես կորցնել «վեչնի» քոնը համարվող հողերը. վկան քպ-ականների՝ նուռով սելֆիները Ակնայում եւ Նիկոլի քոչարին Շուշիում։

Սերժ Սարգսյանը մշտապես բաց խոսել է փոխզիջումներից, իսկ Փաշինյանը հրապարակային մերժում էր փոխզիջումը, բայց իրականում զիջեց ամեն ինչ՝ հողերից մինչեւ ինքնիշխանություն եւ դարձավ թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատարը։

Ո՞վ է ասել՝ ինչ պետք է, դա էլ բանակցում եմ։

Ո՞վ է ասել՝ բանակցությունը սկսել եմ սեփական կետից։

Ո՞վ է ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Ո՞վ է ասել՝ Ադրբեջանը կառուցողական է։

Այս բոլոր մտքերի հեղինխկը աղետաբեր կապիտուլյանտն է ՝ Նիկոլը։

Լավ իմացեք. հողերը «վեչնի» ազատագրված կամ հանձնված չեն մնում, բայց դավաճանության պիտակը «վեչնի» մնումա»։

  • Կիսվել: