չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այս իշխանությունը դարի նվեր է Էրդողանի ու Ալիեւի համար․ Շարմազանով

Այս իշխանությունը դարի նվեր է Էրդողանի ու Ալիեւի համար․ Շարմազանով

Այն, ինչ արվում է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորությամբ, հետեւանքն է Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմի հետեւողական անգործության, հակապետական , հակազգային քաղաքականությանը: Այս մասին, այսօր Կոմիտասի անվան պանթեոնում  լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, փոխանակ ամրապնդնեն հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ, վերակազմավորել բանակը, զենք-զինամթերք գնել, վերջին 1,5 տարում իշխանությունները գրեթե ոչինչ չեն արել.

«Եթե Նիկոլ Փաշինյանը երբեք չի խոսել ադրբեջանական օկուպացիայի մասին, ԱԺ-ում հրաժարվում է Շուշին ու Հադրութը օկուպացված համարել, ոչ մի միջազգային հարթակում Ադրբեջանի հանցագործությունների մասին չի խոսում, եթե խորհրդարանական իշխանական դիվանագիտությունը տարբեր հարթակներում չի բարձրաձայնում Ադրբեջանին սանկցիաների տակ կոխելու հարցը, չի ասում՝ Ադրբեջանը հանցագործ պետություն է, եւ այս ամենը մի կողմ դնելով ասում է՝ ինձ համար գլոբալ առումով ընդունելի են Ադրբեջանի 5 կետերը, ի՞նչ էիք սպասում Ադրբեջանից: Այս իշխանությունը դարի նվեր է Էրդողանի ու Ալիեւի համար:

Այսօրվա Նիկոլ Փաշինյանի ասածով մենք ոչինչ չենք անում, գնում ենք խաղաղության, բայց թուրքը պատրա՞ստ է խաղաղության: Թուրքը խաղաղություն չի ուզում, ասում է՝ հանձնվիր: Ազգերը պետք է պատրաստ լինեն ինքնապաշտպանվել, ամեն ինչ ռուսի վրա գցելո՞վ ա: Հիմա էլ ասում են՝ ռուս խաղաղապահները թող գնան: Դա տրամվայ չի, ոչ էլ տրոլեյբուս, որ ռուսները գնան, զիջեն ամերիկացիքին կամ եվրոպացիքին: Ռուսները, որ գնան, ո՞վ է մտնելու, թուրքը: Այսօր լավ է, վատ է, այս գործողությունները ցույց են տալիս, որ ՀՀ իշխանությունը վաղուց ձեռքերը լվացել է Արցախից»,-ասաց նա:

  • Կիսվել: