ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սերժ Սարգսյանը աչքիս լույսը չի, բայց դրոնները Ադրբեջանի բանակում հայտնվել են 2018-2020-ին. Բագրատյան

Սերժ Սարգսյանը աչքիս լույսը չի, բայց դրոնները Ադրբեջանի բանակում հայտնվել են 2018-2020-ին. Բագրատյան

Սերժ Սարգսյանը աչքիս լույսը չի, բայց դրոնները հայտնվել են 2018-2020 թվականներին, Բայրաքթարները մուտքագրվել են Ադրբեջանի բանակ այս տարվա մայիս-հունիսին: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի նախագահը հայատարարել էր, թե ինքը հաղթել է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի բանակին, Բագրատյանը նշել է․

«Այն, որ Ադրբեջանի բանակ նոր սերնդի դրոններ են մուտքագրվում, զգուշացրել են Սամվել Բաբայանը, ես: Այդ հայտարարությունով Ալիեւը փորձում է փրկել Փաշինյանին, որովհետեւ գործարքի մեջ է նրա հետ: Չի ուզում բռնենք իրեն: Այլապես ինչի՞ էր պաշտպանում Փաշինյանին, այլ էլ՝ սուտ»,-ասաց նա:

  • Կիսվել: