կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սերժ Սարգսյանն հաստատեց, որ ինքը պատրաստ էր ստորագրել փաստաթուղթ, որով պետք է հանձնվեին 5+2 շրջանները․ Ռուբեն Ռուբինյան

Սերժ Սարգսյանն հաստատեց, որ ինքը պատրաստ էր ստորագրել փաստաթուղթ, որով պետք է հանձնվեին 5+2 շրջանները․ Ռուբեն Ռուբինյան

Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում հաստատեց, որ 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացը հասել էր մի կետի, որում հայկական կողմի բանակցողը՝ այսինքն ինքը, պատրաստ էր ստորագրել փաստաթուղթ, որով պետք է հանձնվեին 5+2 շրջանները, իսկ Արցախի կարգավիճակի ճշգրտումը պիտի թողնվեր անորոշ ապագային, ընդ որում՝ ամրագրված չէր լինելու կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի հարցի՝ սահմանափակված չլինելը։ Այս մասին գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ հարցազրույցում հնչեցրած մտքեին։

Ըստ էության՝ տարածքներ խաղաղության դիմաց։ Lավ է, որ պարոն Սարգսյանը սա կրկին հաստատեց։ Բայց այստեղ երկու հարց է առաջ գալիս․

1. Ինչու՞ էին Սերժ Սարգսյանի թիմակիցները հեղափոխությունից հետո ամենօրյա ռեժիմով Նիկոլ Փաշինյանին մեղադրում մի բանում, ինչը հենց իրենք էին պատրաստվում անել (տարածքների վերադարձ)։

2. Ի վերջո, ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին այժմ մեղադրում է տարածքներ հանձնելու, թե՞ չհանձնելու մեջ։ Ամբողջ բանակցային գործընթացի և պատերազմի սկսման հանգամանքների վերլուծության շուրջ բանավեճի համար կարևոր է հատկապես երկրորդ հարցի պատասխանը, որովհետև, համաձայնեք, անհնար է միաժամանակ ներկայացնել երկու իրարամերժ մեղադրանք և, առավել ևս, միաժամանակ հակադարձել դրանց։

Այլ կերպ ասած՝ չի կարող իրապես բովանդակային բանավեճ սկիզբ առնել, պատկերավոր ասած, «հողատու, ինչու՞ չհանձնեցիր հողերը» ինքնահակասող մեղադրանքից"։

  • Կիսվել: