շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Սերժ Սարգսյանին չի մերժել մեր թիմը, նրան մերժել են ՀՀ քաղաքացիները․ Դավոյան

Սերժ Սարգսյանին չի մերժել մեր թիմը, նրան մերժել են ՀՀ քաղաքացիները․ Դավոյան

Սերժ Սարգսյանին չի մերժել մեր թիմը, նրան մերժել են ՀՀ քաղաքացիները, ժողովուրդը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

«Եթե միայն մեր թիմի մերժելով լիներ, իրադարձությունների նման ընթացք են նման հանգուցալուծում չէր լինի: Այսինքն , այն ինչ տեղի է ունեցել գրեթե 3 տարի առաջ, եղել է ոչ թե մեր թիմի կամքով, այլ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքը: Դուք ասում եք՝ չկան դատավճիշռներ: Կլինեն դատավճիռներ, եւ ոչ միայն Սերժ Սարգսյանի վերաբերյալ: Այն ինչ ասել ենք, գնում ենք հետեւողականորեն այդ ճանապարհով: Գուցե ճշմարտության ճանապարհը դանդաղ է, բայց դա չի նշանոկում, որ չեն լինելու այն գործերը, որոնք ընթացքի մեջ են: Արդարությունը պետք է հաղթանակի»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի անոնսին, դավոյանը նշեց․

«Կարելի է չշտապել, հասկանալ ինչ է խոսում, ինչի մասին է խոսում եւ ինչպիսի հարցադրումներ է անում մարդը, որը տարիներ շարունակ եղել է ՀՀ ղեկավար եւ մեզ թողել է այնպիսի Հայաստան, ինչպիսին տեսանք եւ ինչպիսի խնդիրների առջեւ կանգնեցինք:

Այն հարցազրույցների շարքը, որը վարում են ՀՀ նախկին ղեկավարները, ավելի շատ ինքնապաշտպանական բնույթ են կրում, քան որեւէ փաստարկ կարող են իրենց մեջ ներառել»:

  • Կիսվել: