Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը
Սույն թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ երրորդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, հայտնում ե ՀՀԿ-ից:
՛՛Նիստին ամփոփվել են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Գործադիր մարմնի անդամների հանդիպումները կուսակցության մարզերի շրջանային կազմակերպությունների ակտիվի և համակիրների հետ։
Նախագահ Սարգսյանի կողմից տրվել են ՀՀ մարզերում և Երևանում ծրագրերի մշակման և իրականացման հանձնարարականներ։ Քննարկվել են նաև ներքաղաքական և տարածաշրջանային զարգացումները՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։



